211652_close_icon
views-count36338 դիտում article-date 10:25 24-05-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. 31-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակների մոտ գտնվող ծառին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Էդուարդ Օ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակների մոտ գտնվող ծառին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր