211652_close_icon
views-count2011 դիտում article-date 14:25 08-10-2014

Իրանի և Արևմուտքի միջև այլևս տարաձայնություններ չկան

Իրանը և միջազգային «վեցյակը» Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսիուսի են եկել: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի խորհրդարանում: Նրա խոսքով՝ բանակցող կողմերի դիրքորոշումները առանձնանում են միայն մանր հարցերում,իսկ ինչ վերաբերում է Արաքիում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, ուրանի հարստացման տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ֆարդոյի իջուկային կենտրոնի աշխատանքի շարունակությանը, ապա այս հարցերում տարաձայնությունները հարթվել են: Բացի այդ, «վեցյակը» կարևորել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարումԻրանի դերակատարումը:

Նմանատիպ նյութեր