211652_close_icon
views-count1410 դիտում article-date 17:24 08-10-2014

Էբոլա տենդը կարող է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին պատճառել 32.6 միլիարդ դոլարի վնաս

Էբոլա տենդի համաճարակը կարող է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին պատճառել 32.6 միլիարդ դոլարի վնաս, եթե շարունակվի տարածվել Գվինեայում, Լիբերիայում ու Սիեռա Լեոնեյում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տարածած հայտարարությունը:  Դրանում նշված է, որ ներկայիս բռնկումից բխող տնտեսական վիթխարի վնասից կարելի էր խույս տալ առողջապահական համակարգում անդադար ներդրումներ անելու միջոցով: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ում կարող է մշակվել մեկ տարվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր