211652_close_icon
views-count1266 դիտում article-date 11:00 09-10-2014

Թուրքիայում բախումներից ավելանում է զոհերի թիվը

Նախօրեին Թուրքիայի Դիարբեքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ, Վան և Բաթման նահանգներում սկսված բողոքի խոշոր ակցիաների ու առաջացած անկարգությունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է, հաղորդում է Haber գործակալությունը: Հաղորդվում է 22 զոհի մասին: Բացի այդ, Մերսին նահանգում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների հետ բախման ժամանակ 4 ոստիկան է վիրավորվել: Ցուցարարները հրդեհել են Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարական կուսակցության» գլխավոր շտաբի շենքը: Ոստիկանությունը շարունակում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարներին ցրելու համար: Հիշեցնենք, որ ցույցերը կազմակերպել են Թուրքիայի քրդերը, որոնց վրդովվեցրել են սիրիական Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դաժանությունները տեղի քրդերի հանդեպ և դրա հետ կապված Թուրքիայի իշխանությունների անտարբերությունը: Անկարգությունների հետ կապված պարետային ժամ է սահմանվել Դիարբերքիր, Մարդին, Սիիրթ, Մուշ և Վան նահանգներում:

Նմանատիպ նյութեր