20247 դիտում
13:33 11-10-2014
Պայթյուն՝ Լիճք գյուղի խանութում. վիրավորները տեղափոխվել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում գտնվող խանութներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի, օպերգծով տեղակալ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է «Սոնա Սաֆարյան» ԱՁ-ին պատկանող խանութը, իսկ Լիճք գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Սյուզաննա Մնացականյանն ու 28-ամյա Վասպուրակ Բալաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը, վիրավորներին օգնություն են ցուցաբերել և հիվանդանոց տեղափոխել գյուղապետն ու գյուղացիները: Իսկ քիչ առաջ շտապ օգնության հատուկ մեքենաները վիրավորներին տեղափոխել են Երևան:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Պայթյունի հետևանքով խանութը կրել է նաև նյութական վնաս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+