Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող նոր ավտոմայրուղի կառուցելու հարց կարող է քննարկվել
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի բացառել, որ հոկտեմբերի 16-ին Պրահայում Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի միջև կայանալիք հանդիպման ժամանակ կարող է քննարկվել Վրաստանի և Ռուսաստանի միջև նոր ավտոմայրուղի (Կախեթիից մինչև Դաղստան) կառուցելու հարցը:
Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել էր, որ հանդիպման հիմնականում քննարկվելու են առևտրային և հումանիտար հարցեր, ինչպես նաև ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը:
«Ճանապարհի կառուցման ծրագրի մասին տեղեկությունը մեզ է հասել լրատվամիջոցներից: Ռուսական կողմը նման առաջարկով չի դիմել մեզ, սակայն չի բացառվում, որ այդ թեման կարող է շոշափվել Աբաշիձեի և Կարասինի հանդիպմանը»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը: