Հայտնի է Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի անունը. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի Ազգային գվարդիայի հրամանատար Ստեփան Պոլտորակի թեկնածությունը՝ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ընդգծվում է, ուկրաինական խորհրդարանի մոտակա նստաշրջանը տեղի կունենա երեքշաբթի:
Հոկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահը բավարարել է Վալերի Գալետեյի՝ Պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականի զեկույցը: