1303 դիտում
17:19 13-10-2014
Օմբուդսմենը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան ԱՆրի Ռենոն համագործակցության հարցեր են քննարկել
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը Օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
12:40 22-10-2014
Դեսպան Անրի Ռենոն ավարտեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունը
935 դիտում
21:05 14-10-2014
Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ
869 դիտում
16:00 23-10-2014
Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին
Այս բաժնից
880 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1081 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1033 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան