211652_close_icon
views-count923 դիտում article-date 21:05 14-10-2014

Օմբուդսմենը համագործակցության հարցեր է քննարկել Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ

Այսօր առավոտյան Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգին: Օմբուդսմենը պարոն Էնբերգի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար պարոն Էնբերգը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Օմբուդսմենի և նրա աշխատակազմի հետ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին բարձր է գնահատել Շվեդիայի դեսպանության և Օմբուդսմենի գրասենյակի միջև կառուցողական և համագործակցային հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր