1147 դիտում
12:40 22-10-2014
Դեսպան Անրի Ռենոն ավարտեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունը
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար դեսպան Ռենոն նշեց, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ֆրանսիայի դեսպանին:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
17:19 13-10-2014
Օմբուդսմենը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան ԱՆրի Ռենոն համագործակցության հարցեր են քննարկել
2383 դիտում
18:12 02-06-2014
ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ-ին աջակցող «Թվինինգ» ծրագիրն ավարտեց առաքելությունը Հայաստանում
1408 դիտում
09:13 01-09-2021
Վաշինգտոնն ավարտեց Աֆղանստանում իր առաքելությունը. արդյունքներ և հետևանքներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը