836 դիտում
14:52 14-10-2014
Հայաստանը վստահելի գործընկեր է. Քրիստին Լագարդ
Աշխատանքային այցի վերջին օրը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ: Վարչապետը նշել է, որ մակրոտնտեսական հարցերում ԱՄՀ-ն եղել և մնում է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Վարչապետը նշել է, որ տարեսկզբին ԱՄՀ խորhրդի հաստատած եռամյա ծրագիրը զարգացման նոր փուլ է նախանշում Հայաստանի տնտեսության համար` վստահություն հայտնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանն ընդհուպ կմոտենա զարգացող շուկաներ ունեցող երկրների ճամբարին: Քրիստին Լագարդը նշել է, որ Հայաստանը ԱՄՀ ընտանիքի լիիրավ անդամն է: Լագարդի խոսքով` Հայաստանը վստահելի գործընկեր է և կառույցը շարունակելու է գործակցությունը Հայաստանի հետ և օժանդակելու է տնտեսության զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35213]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
13:00 29-05-2015
Հունաստանի եվրագոտուց դուրս գալը քիչ հավանական է. Քրիստիան Լագարդ
1807 դիտում
12:57 26-03-2015
Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
877 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)