211652_close_icon
views-count4391 դիտում article-date 15:00 14-10-2014

Ինչ դեր ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում

«Աջակցություն Հարավային Կովկասում հակամարտությունների ն հավասարակշռված լուսաբանմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակը եռօրյա լրագրողական դասընթացներ է կազմակերպել Կարմիր Խաչի դերի եւ նշանակության, ինչպես նաեւ վստահելի աղբյուրների եւ ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի դասընթացում ներկայացվեց ԿԽՄԿ-ի գործունեությունը աշխարհում թե բանավոր դասընթացի, թե ֆիլմի դիտման տեսքով: Ներկայացվեց նաեւ, թե ԿԽՄԿ-ն ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում, մասնավորապես գործունեությունը՝ ի նպաստ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց: Նշենք, որ ԿԽՄԿ-ն աշխատում է հիմնականում այն երկրներում, որոնք հակամարտությունների կամ այլ ներքին ընդհարումների իրավիճակում են: ԿԽՄԿ-ի հիմնական մանդատն ուղղված է այդ ընդհարումներից տուժածներին, խաղաղ բնակչությանը տարատեսակ օգնություն ցուցաբերելով, մասնավորապես պաշտպանել եւ աջակցել զինված ընդհարումներից տուժած վիրավորներին, զինվորականներին, քաղաքացիական անձանց եւ խթանել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ: ԿԽՄԿ-ն աշխատում է շուրջ 90 երկրներում, ունի մոտ 13 հազար աշխատակից: Ի դեպ, կա նաեւ ԿԽՄԿ-ի ազգային կոմիտե եւ Կարմիր մահիկ,: Վերջինս ԿԽՄԿ-ից տարբերվում է նրանով, որ եթե վերջինս գործում է շուրջ 90 երկրներում, ապա ազգային կոմիտեներ գործում են բոլոր երկրներում, իսկ Կարմիր մահիկը գործում է հիմնականում մուսուլմանական երկրներում, քանի որ այնտեղ խաչը չի ընդունվում: Եղել են երկրներ, որ ոչ խաչն են ընդունել, ոչ մահիկը, և ստեղծվել է 3-րդ խորհրդանիշը՝ բյուրեղի տեսքով, բայց որը շատ քիչ է օգտագործվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր