211652_close_icon
views-count1539 դիտում article-date 15:07 16-10-2014

ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանից պահանջել է հարգել օրենքի գերակայությունը

Միացյալ Նահանգները մտահոգված է ձերբակալված իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակով և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ բուժօգնություն ցուցաբերել իրավապաշտպանին: Այս մասին նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել նաև փաստով, որ ադրբեջանցի իրավապաշտպանի հասցեին շարունակվում են սպառնալիքներ հնչեցվել. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ բուժօգնություն ցուցաբերել Լեյլա Յունուսին և ապահովել նրա անվտանգությունը, ինչպես նաև բարելավել բանտային պայմանները»: Բացի այդ, ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը հարգել օրենքի գերակայությունը, իր քաղաքացիներին և ազատ արձակել իրավապաշտպան գործունեության համար ձերբակալված այն քաղաքացիներին, ովքեր առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Նմանատիպ նյութեր