1112 դիտում
09:34 17-10-2014
ԱՄՆ փոխնախագահի որդին կոկաինի պատճառով հեռացվել է զինված ուժերից
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ 44-ամյա Հանթեր Բայդենը, հեռացվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռեզերվից այն բանից հետո, երբ նրա արյան մեջ կոկաին է հայտնաբերվել: Այս մասին գրում է Wall Street Jօurnal-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Թերթի տվյալներով՝ Հանթեր Բայդենը մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ռեզերվ էր ընդգրկվել 2013 թվականի մայիսի 7-ից և ծառայում էր Վիրջինիա նահանգի Նորֆոլքի պահուստային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնում: Նրա կարիերան ավարտվել էր դեռևս այս տարվա փետրվարին, ինչպես պնդում են զինվորական աղբյուրները:
Նախօրեին Բայդեն կրտսերը հանդես եկավ հայտարարությամբ, որում հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է եղել ռազմածովային ուժերում ծառայելը և խորապես ցավում է այնտեղից հեռանալու համար:
Նմանատիպ նյութեր
4193 դիտում
12:58 07-09-2016
Թուրքիայի ռազմաօդային ուժերից հեռացվել է ևս 73 ծառայող
1346 դիտում
22:11 14-12-2021
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից 27 մարդ է արձակվել պատվաստվելուց հրաժարվելու պատճառով
7925 դիտում
19:15 09-01-2020
Զինված ուժերից զորացրվում են ծառայության ժամկետն ավարտած զինծառայողները
Այս բաժնից
901 դիտում
19:17 19-10-2024
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ. Էլչին Ամիրբեկով
892 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին