211652_close_icon
views-count20365 դիտում article-date 12:49 20-10-2014

Երևանում՝ Գայի արձանի դիմաց, մատուցողուհին վրաերթի է ենթարկել ոստիկանության մայորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Ելենա Հարությունյանը իր վարած Nissan March մակնիշի 01 ZԼ 077 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 1Ա շենքի բնակիչ, 46-ամյա Արտակ Ջանջուղազյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հաաստանի քննչական կոմիտեի Երևանի քննական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գարսոյանի գլխավորությամբ: Քննիչի հանձարակականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ե. Հարությունյանը աշխատում է «Միրաժ» գիշերային ակումբում՝ որպես մատուցողուհի, իսկ վրաերթի ենթարկված Ա. Ջանջուղազյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում՝ որպես օպերատիվ-հերթապահ, կոչումով ոստիկանության մայոր է: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր