211652_close_icon
views-count1115 դիտում article-date 16:31 20-10-2014

Կիևի մետրոյի կայարաններից մեկը ռումբի մասին ահազանգի պատճառով փակվել է

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում գտնվող «Լև Տոլստոյի հրապարակ» մետրոյի կայարանն այսօր արագորեն փակվել է այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, որ կայարանում պայթուցիկ սարք կա տեղադրված, հաղորդում է Ria Novosti-ն: «Պայթյունի մասին ստացված տեղեկության հետ կապված փակվել է կայարանը: Իսկ կայարանով անցնող գնացքները կանգ չեն առնում»,-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ Կիևի ոստիկանությունը գրեթե ամեն օր է ստանում նմանատիպ ահազանգեր: Մինչ այժմ ոչ մի ահազանգից հետո պայթուցիկ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այս տարվա օգոստոսից մինչ այսօր ստացվել է ավելի քան 230 կեղծ ահազանգ:

Նմանատիպ նյութեր