211652_close_icon
views-count1766 դիտում article-date 11:37 22-10-2014

Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածով քաղաքացիներ են հոսպիտալացվել

Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի Իզմիր, Քահրամանմարաշ և Քոնիա նահանգներում Էբոլա վիրուսի կասկածով 3 մարդ է հոսպիտալացվել: Նրանցից մեկն ուսանող է, ով սովորում է Սոմալիում և հայրենիք էր վերադարձել, մյուս 2 հոսպիտալացվածները վերադարձել էին Թուրքիա Սաուդան Արաբիայից: Ներկա պահին Թուրքիայում Էբոլայի կասկածով 5 մարդ կա հոսպիտալացված: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում 45 հատուկ հիվանդանոցներ են պատրաստվել, եթե Էբոլան հասնի այդ երկիր:

Նմանատիպ նյութեր