211652_close_icon
views-count1978 դիտում article-date 10:48 23-10-2014

Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածով կին է հոսպիտալացվել

Ստամբուլում էբոլա վիրուսի կասկածով այդ երկրի բնակչուհի է հոսպիտալացվել: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, կինը վերջերս էր վերադարձել ուխտագնացությունից: Այսպիսով, Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածով արդեն 6 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 5-ը վերադարձել էին ուխտագնացությունից, իսկ 1-ը սովորում էր Սոմալիում: Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում Էբոլա վիրուսով վարակվել է 8914 մարդ, որոնցից 4447-ը՝ մահվան ելքով: Վիրուսը Լիբերիայից, Սիերրա-Լեոնից, Գվինեայից, Նիգերիայից, Կոնգոյից, Սենեգալից արագորեն տարածվել է դեպի ԱՄՆ, Ավստրալիա, Նորվեգիա, Իսպանիա, Թուրքիա և այլ երկրներ:

Նմանատիպ նյութեր