1375 դիտում
09:13 01-09-2021
Վաշինգտոնն ավարտեց Աֆղանստանում իր առաքելությունը. արդյունքներ և հետևանքներ․ «Ամերիկայի ձայն»
Օգոստոսի 31-ին լրացավ ԱՄՆ նախագահի կողմից Աֆղանստանից զորքերի դուրս բերման վերջնաժամկետը: Առնվազն 122․000 մարդ տարհանվել է ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի կողմից, որոնցից 5400 -ը՝ ամերիկացի։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ-ի վերջին զինծառայողները հեռացան Աֆղանստանից՝ այսպիսով ավարտելով Ամերիկայի ամենաերկար պատերազմը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց ռազմական առաքելության ավարտի և դիվանագիտական նոր փուլի սկիզբը:
2001 թ-ին ԱՄՆ -ի կողմից վտարված թալիբներն այժմ տոնում են ամերիկյան զորքերի դուրս բերումը փողոցներում կրակահերթերի միջոցով: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Ֆրենկ Մաքքենզին ցավով փաստում է՝ մենք չկարողացանք դուրս բերել բոլորին, ում ցականում էին դուրս բերել այնտեղից:
ԱՄՆ-ն իր դիվանագիտական առաքելությունը տեղափոխել է Քաթար և խոստանում է մոտ ժամանակներում օգնել նրանց, ովքեր աջակցել են ամերիկյան կողմին, ներառյալ շուրջ 250 ամերիկացիների և բազմաթիվ աֆղանստանցիների: Պետքարտուղարը նշում է, որ շատերը շարունակում են մնալ Աֆղանստանում, և ԱՄՆ-ի օգնության ջանքերն այս առումով չունեն վերջնաժամկետ:
Տարհանման ընթացքում կորուստների ընդհանուր թիվը դեռևս պարզ չէ, ներառյալ այն աֆղանստանցիներին, ովքեր զոհվել են տարհանման սկզբնական քաոսում: Այն ներառում է նաև ԱՄՆ -ի 13 զինծառայողների և ավելի քան 100 աֆղանստանցիների, ովքեր զոհվել են «Իսլամական պետության» հարձակման հետևանքով հինգշաբթի օրը:
Ավելի շատ աֆղանստանցիներ զոհվեցին հաջորդ պայթյունների ժամանակ, ամերիկյան կողմի ենթադրաբար «Իսլամական պետության» գրոհայիններին պատկանող ռումբերով ավտոմեքենայի պայթյունից հետո:
Սպիտակ տան մամոլո խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ նախագահը մեծ ցավ է ապրում զոհված ամերիկյան զինվորականների համար, սակայն շարունակում է ճիշտ որակել զորքերի դուրս բերման մասին իր որոշումը:
20 տարվա պատերազմի ընթացքում Աֆղանստանում զոհվել է մոտ 2400 ամերիկացի զինծառայող: ԱՄՆ-ը վերացրել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին և կանխել «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների նոր հարձակումները:
Սակայն, ի վերջո, Վաշինգտոնը չկարողացավ ձևավորել նոր կառավարություն և բանակ, որը կարող էր հակադրվել թալիբներին: Դա շատ ամերիկացիների մոտ մտավախություն է առաջացնում, որ աֆղանական հանրության մի քանի խմբերի, օրինակ՝ կանանց և աղջիկների ձեռքբերումները կարող են հօդս ցնդել, իսկ ամերիկյան ուժերին օգնություն ցուցաբերածների կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Նմանատիպ նյութեր
8002 դիտում
08:40 30-05-2018
Վաշինգտոնն ի նշան բողոքի լքել է ՄԱԿ-ի կառույցի նիստը. «Ամերիկայի ձայն»
4111 դիտում
09:33 08-09-2018
Վաշինգտոնն ու Լոնդոնը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ են նախապատրաստում․ «Ամերիկայի ձայն»
1937 դիտում
09:16 18-11-2020
Վաշինգտոնն ու Փարիզը հստակություն են ակնկալում Մոսկվայից ԼՂ հարցում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը