45467 դիտում
21:29 17-08-2015
Մահվան ելքով վրաերթ «Առինջ Մոլ»-ի մոտ. Աբովյանի հիվանդանոցի դի տեղափոխող բրիգադը մեկուկես ժամ հետո ժամանելով դեպքի վայր` իր հետ չուներ սավան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Մնացականյանը իր վարած ГАЗ 3302 մակնիշի 114 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենայով Առինջ Մոլի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 41-ամյա Դավիթ Ջավադյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչաիկան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հաոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեկուկես ժամից ավելի ոստիկաններն ու քննիչները սպասում էին, որպեսզի Աբովյանի հիվանդանոցի դի տեղափոխող բրիգադը ժամանի, սակայն նրանք ուշանում էին:
Մեկուկես ժամ հետո ժամանելով` պարզվեց, որ նրանք ժամանել են առանց սավանի և քաղաքացիների կողմից տրամադրված սավանով դին փակվեց և այն տեղափոխվեց դիահերձարան:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+