211652_close_icon
views-count949 դիտում article-date 19:48 30-10-2014

Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունեց Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Պարոն Մակարյանը նշեց, որ ՈԱԱԿ-ը վրացական կողմի հետ համագործակցում է շուրջ տասը ծրագրերի շրջանակներում: Նա կարևորեց կրթության կառավարման ֆակուլտետների դերը`նշելով, որ ուսումնական հաստատությունների ղեկավար օղակներում հարկավոր են մենեջերներ, որոնք կկարողանան ապահովել կրթության որակը: ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանը վրացի ուսանողներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեության օրենսդրական հիմքերը, հավատարմագրման գործընթացները և տեսակները, չափանիշներն ու չափորոշիչները: Քննարկվեց նաև, թե ինչով են նման ու ինչով են տարբեր կրթության որակի ապահովման մոտեցումները, հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները Հայաստանում և Վրաստանում:

Նմանատիպ նյութեր