Google-ի փոխնախագահը 41 հազար մետր բարձրությունից ռեկորդային թռիչք է իրականացրել
Google ընկերության ղեկավարներից մեկը՝ Ալան Յուստասը, ռեկորդային թռիչք է իրականացրել 41 հազար մետր բարձրությունից` ստրատոսֆերայի վերին սահմանից:
Ավելի քան 5 րոպե ազատ թռիչքից հետո, 9 հազար մետր բարձրության վրա նա բացել է պարաշյուտը և վայրէջք կատարել:
Ի դեպ, ազատ թռիչքի 90-րդ վայրկյանից Յուստասը գերազանցել է ձայնի արագությունը: