Երկար դադարից հետո վերսկսել են կանոնավոր չվերթները Մոսկվայի և Թբիլիսիի միջև
Երկար դադարից հետո հոկտեմբերի 26-ից կանոնավոր թռիչքներ են սկսել իրականացվել Մոսկվայի և Թբիլիսիի միջև: Այս մասին նախօրեին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ թռիչքներն իրականացնելու է ռուսական «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ»-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի և Վրաստանի մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին հայտարարել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Կուսակցության անդամ Միխայիլ Մաչավարիանին հայտնել էր, որ թռիչքները վերականգնելու համար ռուսական կողմը Աբաշիձե-Կարասին հանդիպման ժամանակ պահանջել էր հատուկ պայմաններ ստեղծել «Աերոֆլոտ»-ի համար:
Ամենօրյա Մոսկվա-Թբիլիսի կանոնավոր թռիչքները կիրականացվեն Շերեմետևովո օդանավակայանի D տերմինալից՝ Airbus A320 օդանավերով:
«Աերոֆլոտ»-ի պաշտոնական կայքում տեղադրվել է չվացուցակի վերաբերյալ հայտարարություն: