211652_close_icon
views-count17442 դիտում article-date 14:29 27-10-2014

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը բախվել է բեռնատար Mercedes-ին. կա1 զոհ.1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արթուր Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 TՍ 899 համարանիշի և Երևանի բնակիչ, 68-ամյա Գագիկ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի բեռնատար 422 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ 50-ամյա Վահան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ճանապարհային ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ: Նշված հավածում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Հարությունյանն ու քննիչ Դավիթ Ոսկանյանը: Փաստի առթիվ քննիչ Դ. Ոսկանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-իդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություննրով՝ վթարի մեղավորը եղելէ Opel-ի վարորդը, ով, հաշվի չառնելով ճանապարհի մերկասառույցը և մառախլապատ եղանակը, բախվել է բեռնատարի հետնամասին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր