6562 դիտում
14:52 27-10-2014
Երիտասարդները մասնակցել են Հադրութի զորամասերից մեկի ինժեներական աշխատանքներին. ֆոտոշարք
Հոկտեմբերի 24-26-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը երկօրյա այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ այցելեցին Հադրութի շրջանի զորամաս:
Այցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս սեպտեմբերի 12-ին ՀՊՏՀ նրա կատարած այցի ընթացքում:
Ծրագրի նպատակն էր բարոյական աջակցություն ցուցաբերել հայրենիքի սահմաններն անխախտ պահող զինվորներին, քաջալերել ու զորակցել: Այն միտված էր երիտասարդների շրջանում բարձրացնել մեր երկրի, պետության և բանակի դերն ու նշանակությունը և խորացնել բանակ-հասարակություն կապը։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու զինծառայողների առօրյային, ապրելակերպին, զորամասում զինվորների հետ միասին կատարեցին ինժեներական աշխատանքներ (խրամատներում կատարվող աշխատանքներ), այցելեցին դիրքեր, մասնակցեցին հրաձգության:
Ուսանողները պատրաստել էին նվերներ, որոնք ծրագրի ավարտին հանձնվեցին զինվորներին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը միշտ եղել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նույնպես բանակի և զինվորների համար զանազան ծրագրեր է իրականացնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը