1109 դիտում
16:32 27-10-2014
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները դուրս են բերվել Աֆղանստանի Գիլմենդ նահանգից
Այսօր առավոտյան Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգի Camp Letherneck и Camp Bastion ռազմաբազաներից դուրս են բերվել Աֆղանստանում առաքելություն իրականացնող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կործանիչներն ու մարտական ուղղաթիռները, հաղորդում է Ria Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ Գիլմենդից ամերիկյան և բրիտանական զորքերի և ռազմտեխնիկայի ամբողջական դուրսբերումը դարձել է Աֆղանստանում միջազգային խաղաղապահ առաքելության ամենամեծ գործողություններից մեկը, որը վերջին 13 տարիներին ակտիվորեն պայքարել է «Թալիբան» շարժման դեմ:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Աֆղանստանում ISAF-ի փոխարեն, որի կազմում կա 139 հազար մարդ, 2015 թվականի սկզբին կտեղակայվի 12 հազար օարեկրյա զինվորական՝ 10 հազարը՝ ԱՄՆ-ից, և ուրջ 2 հազարը՝ ՆԱՏՕ-ի զորքերը:
Առաքելությունը ոչ մարտական բնույթ կկրի:
Նմանատիպ նյութեր
6584 դիտում
22:37 20-01-2022
Բրիտանիայի ռազմափոխադրական ինքնաթիռները 3 օրում 8 չվերթ են իրականացրել դեպի Ուկրաինա
Այս բաժնից
931 դիտում
19:53 15-01-2025
Բելառուսը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ դառնալ
997 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել