211652_close_icon
views-count996 դիտում article-date 19:48 31-10-2014

Արտգործնախարարն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրենին

Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրեն Կաե Յանագիսավային: Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։ 2012թ. Նախագահ Սերժ Սագսյանի պաշտոնական այցելությունը Ճապոնիա, ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, առևտրատնտեսական համագործակվցությունը ընդլայնվում է, հումանիտար բնագավառում կապերն ակտիվանում են։ Մենք ողջունում ենք հաջորդ տարի նապատեսված Երևանում Ճապոնիայի դեսպանության հիմնումը, ինչը վստահաբար կնպաստի երկկողմ փոխհարաբերությունների առավել ամրապնդմանը»։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Կաե Յանագիսավան նշեց, որ Ճապոնիան շահագրգիռ է Հայաստանի հետ բարեկամական համագործակցության զարգացմամբ և նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Զրուցակիցները համակարծիք էին, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել՝ արդյունավետ համագործակցություն է ընթանում բնական աղետների կանխարգելման, նաև էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ըընդգծեց, որ Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության իրականացրած ծրագրերը առանձնանում են իրենց արդյունավետությամբ ու օգտակարությամբ և գնալով նոր բնագավառներ են ներառում։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին գործարար համաժողովների կազմակերպման շուրջ։

Նմանատիպ նյութեր