2448 դիտում
14:15 14-06-2017
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկայի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կողմից Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի տնտեսության կայուն զարգացմանը միտված օժանդակությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ համագործակցության ընդլայնմամբ ու ակտիվացմամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը և նշել, որ անհրաժեշտ է գործարար կապերի սերտացման նպատակով պարբերաբար կազմակերպել բիզնես ֆորումներ:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության օժանդակությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ աղետների կառավարման և ռիսկերի նվազեցման, հրշեջ փրկարարական ծառայության զարգացման նպատակով: Այդ առումով, վարչապետը կարևորել է նաև Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի հրշեջ փրկարարական ծառայությունների գույքի բարելավման ծրագիրը և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:
Շինիչի Կիտաոկան վստահեցրել է, որ իր գլխավորած գործակալությունը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և նշել, որ կարևորում են աղետների կառավարման ոլորտում մեր երկրի մասնագետների հետ փորձի փոխանակումը, ուսումնական ծրագրերի իրականացումը: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտակարգ իրրավիճակների արձագանքման, կանխարգելման համակարգով և մասնագետների պատրաստվածության մակարդակը գնահատել է գերազանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
20:46 14-06-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահին
996 դիտում
19:48 31-10-2014
Արտգործնախարարն ընդունել է Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության փոխտնօրենին
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2077 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար