211652_close_icon
views-count1655 դիտում article-date 22:45 12-04-2019

Երևանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ օձ է նկատվել

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր