211652_close_icon
views-count1540 դիտում article-date 14:27 05-11-2014

Նոյեմբերի 17-ից Երևանի ևս 3 հատվածներում կգործարկվեն երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց 2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց 3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր