211652_close_icon
views-count2148 դիտում article-date 17:20 16-12-2014

Դեկտեմբերի 22-ից Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց, 2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց, 3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց, 4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա, 5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց, 6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց, 7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց, 8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց, 9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց, 10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր