8526 դիտում
21:04 06-11-2014
Նոր մանրամասներ` Երևանում տեղի ունեցած ավտովթարից. հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 4 ուղևորները ընտանիքի անդամներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարել է Նոր Արեշ12 փողոցի բնակիչ, 44-ամյա Մկրտիչ Դյումեջյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա ազգականները` 37-ամյա Նշան Դյումեջյանը, 37-ամյա Անժելա Բեկյանը, 27-ամյա Հակոբ Դյումեջյանը և 10-ամյա Անահիտ Դյումեջյանը:
Ֆետոլրագրողի տեղեկություններով, վարորդ Մ.Դյումեջյանը անհատ ձեռներեց է:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 4-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 29 UL 356 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի հեռուստաաշտարակի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10մ ապառաժ քարերի վրայով գլորվելով հայտնվել էր ձորում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները` քաղաքացիները ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդին և 3 ուղևորների, իսկ դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադները նրանց տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Հայաստանի ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը և Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը:
Տեղում ՃՈ աշխատանքները ղեկավարում էին Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+