17524 դիտում
15:06 14-11-2014
Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հիվանդանոց տեղափոխված վիրավորներն ուսանողներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, Երևանի Պետական ագրարային համալսարանի ուսանող, 19-ամյա Արշակ Մեժլումյանը, Daewoo Nixia մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ոստիկան Գևորգ Գևորգյանը:
Վթարի հետևանքով Ս. Մեժլումյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող, 20-ամյա Դավիթ Մելքումյանը և Լենինգրադյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գևորգ Զոհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/13/33372/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], նոյեմբերի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 30-ի սահմաններում Աթենքի փողոցում բախվել էին 19-ամյա Սամվել Մեջլումյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 ZC 213 համարանիշի և 32-ամյա Գևորգ Գևորգյանի վարած «Lion» տաքսի ծառայության հաշվեկշռում հաշվառված Daewoo մակնիշի Տ 5125 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել էր:
Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: