3282 դիտում
13:31 07-11-2014
Ադրբեջանցի դիվերսանտները նամակներ են փոխանցել իրենց հարազատներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներ, դիվերսանտներ Դիլհամ Ասքերովին եւ Շահբազ Գուլիեւին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ Հայաստանի Հաղորդակցման ծրագրերի Ղեկավար Զառա Ամատունին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում փոխանակվել են ընտանեկան բովանդակությամբ նամակներով: Սա ԿԽՄԿ-ի արդեն 6-րդ այցն է ադրբեջանցիներին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սմբատ Ցականյանին սպանած ադրբեջանցիների գործն արդեն դատարանում է:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանից: Իսկ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներն էլ պատմել էին, որ ադրբեջանցիները տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, գերեզմանոցում սպանել են: Համագյուղացիները նշել էին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած Սմբատ Ցականյանի դին: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Նա անհետացել էր հուլիսի 4-ից, իսկ նրա հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են:
Նմանատիպ նյութեր
3433 դիտում
15:53 27-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում. artsakhpress.am
3918 դիտում
15:53 12-08-2014
ԼՂՀ-ում գտնվող ադրբեջանցիները ԿԽՄԿ-ի միջոցով հարազատներին նամակներ են ուղարկել
1762 դիտում
22:13 28-01-2022
Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik Արմենիա
Այս բաժնից
946 դիտում
22:38 15-01-2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը
1237 դիտում
22:24 15-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կարսում
964 դիտում
22:01 15-01-2025
Իրանի նախագահը պետական այցով ժամանել է Տաջիկստան