211652_close_icon
views-count1313 դիտում article-date 15:55 08-11-2014

Պետք է Ռուսաստանից խլել ՄԱԿ-ում վետոյի նրա իրավունքը. Պավել Կլիմկին

Ուկրաինան կողմ է, որպեսզի ՄԱԿ-ի կառույցն արմատական փոփոխությունների ենթարկվի: Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, հաղորդում է Liga,net-ը: «Մեզ հարկավոր է ՄԱԿ-ում արմատական բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես Անվտանգության խորհրդում: մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի 21-րդ դարում վետոյի իրրավունք ունենա այնպիսի մի երկիր, որն այլ պետության դեմ ագրեսիվ գործողություններ է իրականացնում: Եթե այս աշխարհում կանոններ չկան, ապա մեզ քաոս է սպասում»,-ասել է Կլիմկինը: Վերջինիս խոսքով՝ ներկա պահին շատ պետություններ կան, որոնք փայլուն գիտակցում են, որ ՄԱԿ-ին բարեփոխումներ են պետք և որ պետք չէ Ռուսաստանին թողնել վետոյի նրա իրավունքը և որ ՄԱԿ Ա-ի մշտական անդամ-պետությունների վետոյի իրավունքը հարկավոր է սահմանափակել:

Նմանատիպ նյութեր