1524 դիտում
12:23 06-04-2022
Վետոյի իրավունքը չպետք է դառնա սպանելու իրավունք․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 5-ին հատուկ ուղերձով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին և կոչ է արել փոխել աշխարհում անվտանգային համակարգը:
Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել ամբողջ Միավորված Ազգերի Կազմակերպության համակարգը:
«Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա երկրներն իրենց անվտանգությունն ապահովելու հարցում կսկսեն ապավինել միայն զենքի ուժին: Այդ դեպքում ՄԱԿ-ը կարելի կլինի ընդհանրապես փակել: Տիկնայք և պարոնայք, դուք պատրա՞ստ եք փակել ՄԱԿ-ը»,- ասել է Զելենսկին:
Նա առաջարկել է Կիևում գումարել համաժողով և քննարկել աշխարհում անվտանգային համակարգը բարեփոխելու և միջազգային իրավունքն ամրապնդելու հարցերը:
«Պետք է իրականացնել այնպիսի բարեփոխում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չդառնա սպանելու իրավունք», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում հանցանքներ կատարած ռուսաստանցի զինծառայողները չպետք է անպատիժ մնան:
Նա ասել է, թե Ուկրաինայի խնդրում ՄԱԿ-ն ունի գործելու երկու ճանապարհ՝ կա՛մ վերացնել Ռուսաստանը որպես պատերազմի աղբյուր, որ Ռուսաստանն այլևս չկարողանա վետոներով արգելափակել իր ագրեսիայի կապակցությամբ ընդունված որոշումները, կա՛մ մի կողմ քաշվել:
«Եթե դուք զրույցներից զատ այլ բանի ունակ չեք, ուրիշ տարբերակ չի մնում: Ուկրաինային խաղաղություն է պետք, Եվրոպային խաղաղություն է պետք, ամբողջ աշխարհին խաղաղություն է պետք»,- ասել է Զելենսկին:

Նմանատիպ նյութեր
1313 դիտում
15:55 08-11-2014
Պետք է Ռուսաստանից խլել ՄԱԿ-ում վետոյի նրա իրավունքը. Պավել Կլիմկին
1585 դիտում
08:42 06-06-2014
Հայաստանը շտապում է ՄՄ՝ վետոյի իրավունք ունենալու համար․ Հրապարակ
Այս բաժնից
586 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1027 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին