21829 դիտում
09:59 09-11-2014
«ՍՊԸ»-ի տնօրենը` Երևանում վթարի և մահվան ելքով վրաերթի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` նոյեմբերի 8-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 35-ամյա Տիգրան Կիրակոսյանը իր վարած Mercedes մակնիշի 01 UU 015 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում թիվ 15 հասցեի դիմաց բախվել է Երևան քաղաքի Վերֆելի փողոցի բնակիչ, 24-ամյա Համիկ Բեգլարյանին պատկանող` այդ պահին նշված հատվածում կայանված, Opel մակնիշի 35 VԼ 970 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes-ի վարորդ Տ. Կիրակոսյանը միաժամանակ վրաերթի է ենթարկել հետիոտն` Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Միքաելյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաեթի ենթարկվածին շտաօպգնության բրիգադով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկված Ռ.Միքաելյանը մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու քննիչ Գրիգոր Թամոյանը: Վերջինիս կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes-ի վարորդ Տ. Կիրակոսյանը աշխատում է «ԱԼԵՔՍ-ՏԱԹև» ՍՊԸ-ում` տնօրեն:
Լուսանկարները և տեսանյութը ` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+