Ալեքսանդր Գրիշչուկը՝ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթող
Մոսկվայում այսօր ավարտվել է «Տաշիր» անվանումը կրող գերհզոր մրցաշարը, որը նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Լևոն Արոնյանը վերջին տուրում մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Էռնեստո Ինարկիևի հետ և կարողացել հասնել հաղթանակի: 7-րդ տուրում արձանագրվել են հետևյալ արդյունքները՝
Ինարկիև – Արոնյան 0 – 1
Գելֆանդ – Լեկո 1 – 0
Մորոզևիչ – Լիրեն 1/2
Գրիշչուկ – Կրամնիկ 1/2
Մրցաշարի ամփոփիչ արդյունքները՝
1. Գրիշչուկ – 5.5
2. Կրամնիկ – 4.5
3. Գելֆանդ – 4
4. Արոնյան – 4
5. Լիրեն – 3.5
6. Լեկո – 2.5
6. Ինարկիև – 2
8. Մորոզևիչ – 2