«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը հայտարարել է Էբոլան բուժելու առաջին կլինիկական փորձարկումների մասին
«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային բարեգործական կազմակերպությունը հայտնել է Արևմտյան Աֆրիկայում Էբոլա մահացու վիրուսով վարակվածների բուժման առաջին կլինիկական փորձարկումները սկսելու մասին:
Փորձարկվելու է 2 դեղամիջոց, որոնց կիրառումը թույլատրել է Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը: Բժիշկներն անցկացնելու են թերապիա՝ պլազմայի կամ արյան միջոցով:
Փորձարկման նպատակը վիրուսով վարակված մարդու կյանքը հիվանդության առաջին 14՝ վտանգավոր օրերի ընթացքում պահպանելն է:
Կազմակերպության ներկայացուցիչներից մեի խոսքով՝ կլինիկական փորձարկումներն իրականացվելու են 3 կենտրոններում՝ բրիտանացի, ֆրանսիացի և բելգիացի բժիշկների հետ համատեղ:
Գվինեայում ֆրանսիացի բժիշկները կփորձարկեն Favipiravir դեղամիջոցը, իսկ Օքսֆորդի համալսարանի մասնագետները:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունից աշխարհում մահածացների թիվը հասել է 5169-ի: Վիրուսով վարակվել է 14,000 մարդ: