211652_close_icon
views-count1545 դիտում article-date 09:10 14-11-2014

Կառավարությունը 1 միլիոն դոլարի պարտք ունի «Գազպրոմին». ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ կառավարության նիստից առաջ օրակարգից հանվեց «Գազպրոմին» ՀՀ պետական բյուջեից մոտ մեկ միլիոն դոլար վճարելու մասին հարցը. հաշվարկների մեջ սխալներ են հայտնաբերվել: «Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության ունեցած 20 տոկոս փայամասը «Գագուրոմին» անցավ նախկինում տրված գազի դիմաց կուտակված պարտքը մարելու և Հայաստանին մատակարարվելիք գագի գինը չբարձրացնելու խոստման դիմաց: Եվ այդ գործարքը ձևակերուվեց որպես վաճառք: Բայց վաճառքի ժամանակ գազի ջերմատվությանը վերաբերող հաշվարկներում սխալ է եղել, և հիմա կառավարությունը մեկ միլիոն դոլարի պարտք ունի «Գազպրոմին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր