211652_close_icon
views-count1147 դիտում article-date 19:27 07-03-2014

Ուկրաինայի գազի պարտքը Գազպրոմին հասել է 1,89 միլիարդ դոլարի

Ուկրաինայի նավտոգազ ընկերության պարտքը Ռուսաստանին այս պահին կազմում է 1.89 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները, այս մասին լրագրողներին հայտնել է Գազպրոմի ղեկավար Ալեկսեյ Միլերը: Նրա խոսքերով, փաստացի սա նշանակում է, որ Ուկրաինան գազի համար չի կարողաացել վճարել: Սա խախտում է պայմանագրի և միջազգային առևտրային նորմերի: «Մեր կողմից պայմանագրի կետերը միշտ պահպանվել են, բայց չենք պատրաստվում անվճար գազ մատակարարել: Ստեղծված իրավիճակի մասին Ռուսաստանի կառավարությանը տեղեկացվել է»,- հայտարարել է Միլերը:

Նմանատիպ նյութեր