211652_close_icon
views-count923 դիտում article-date 16:21 14-11-2014

Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ս. թ. նոյեմբերի 11-ին Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության դահլիճում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսակնարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Ցուցահանդեսում ներկայացված է 50 վահանակ՝ հայկական 150 հուշարձանների լուսանկարներով: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 28-ը:

Նմանատիպ նյութեր