Աշխարհի չեմպիոնին ոչ հարիր խաղ ցուցադրեցինք. Լյով
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Եվրո 2016-ի ընտրական փուլում Ջիբրալթարի հավաքականի հետ կայացած խաղից հետո դժգոհ է մնացել իր սաների ելույթից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց գերմանացիների 4:0 հաշվով հաղթանակով:
«Անկեղծ ասած, ես շատ դժգոհ եմ թիմի խաղից: Աշխարհի չեմպիոնին ոչ հարիր խաղ ցուցադրեցինք: Նման մրցակցի դեմ խաղում 4 գոլը բավականին քիչ է: Բացի այդ թիմը լիովին չկատարեց խաղի համար նախատեսված հանձնարարությունը»,-Լյովի խոսքեչը մեջբերում է Tagesspiegel-ը: