211652_close_icon
views-count1105 դիտում article-date 22:29 16-11-2014

Էստոնիայի հումանիտար օգնությունը հասել է Ուկրաինա

Էստոնիայում հավաքագրված հումանիտար օգնությունը հասել է Կիեւ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի պահեստ, հայտնում է Էստոնիայի հեռուստաընկերությունը: Օգնությունը ներառում է 20 տոննա չոր կաթ, 4,5 տոննա պահածո եւ այլն: Կիեւից մթերքները կուղարկվեն Օդեսայում ապաստանած փախստականներին: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինական կոնֆլիկտի զոհ է դարձել 4 հազար մարդ, իսկ 9 հազարը՝ վիրավորվել է:

Նմանատիպ նյութեր