12024 դիտում
14:27 17-11-2014
Երևանում ավտոդպրոցի վարորդ-հրահանգիչը ЗИЛ-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր սանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Չիլոյանը Ծարավ Աղբյուր փողոցում իր կողմից վարած ЗИЛ մակնիշի 653 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Անդրեյ Սիմոնյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Սիմոնյանին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ս. Չիլոյանն աշխատում է Գայի անվան ավտոդպրոցում՝ որպես վարորդ-հրահանգիչ, իսկ վրաերթի ենթարկվածը նրա սանն է, և երբ վերջինս իջել է ավտոմեքենայից, որպեսզի արդեն մեքենան վարի իր դասատուն, տղան կագնել է ЗИЛ-ի առաջ, և մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել ու նրան սեղմել այդ պահին այնտեղ կայանված Երևանի բնակիչ, 30-ամյա Հրանտ Քեշեշյանին պատկանող BMW 91 TA 111 համարանիշի ավտոմեքենային:
Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
14:55 28-04-2014
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել