211652_close_icon
views-count980 դիտում article-date 11:08 19-11-2014

Արևմուտքը հաշտվել է Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկվելու փաստի հետ. Մ. Գորբաչով

Կարծում եմ, որ Արևմուտքն արդեն հաշտվել է այն փաստի հետ, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում է: Այս մասին «Комсомольская правдa»-ին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը՝ պատասխանելով այն հարցին, թե կհաշտվի՞, արդյոք, Արևմուտքն այդ հանգամանքի հետ, հաղորդում է TASS-ը: Ըստ Գորբաչովի՝ ուկրաինական ճգնաժամի իրական պատճառը Խորհրդային Միության անկումն է: «Պետք էր այն ժամանակ վերադառնալ Ղրիմի խնդրին»,-ասել է նա: Նոյեմբերի սկզբին Մ. Գորբաչովը մասնակցեց բեռլինյան պատի քանդման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպմանը Գորբաչովը կոչ է արել Եվրամիությանը և Ռուսաստանին անհապաղ հաշտեցման գնալ:

Նմանատիպ նյութեր