211652_close_icon
views-count851 դիտում article-date 23:07 20-11-2014

Ժիրուն և Արտետան ապաքինվել են վնասվածքներից. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն վենգերը հայտնել է, որ թիմի հարձակվող Իլիվյե Ժիրուն կմասնակցի Պերմեիր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ կայանալիք խաղին: «Ժիրուն և Արտետան պատրաստ են խաղադաշտ վերադառնալուն: Սակայն նրանք դեռ համապատասխան մարզավիճակում չեն գտնվում: Մենք սպասում էինք, որ Օլիվյեի ապաքինումը կտևի մինչև ընթացիկ տարվա վերջ, սակայն նա զգալիորեն գերազանցում է ապաքինման գրաֆիկը: Կոսիելնիի և Դեբյուշիի ապաքինման գործընթացը հաջող է ընթանում: Նրանք արդեն վերսկսել են գնդակով մարզումները: Ինչ վերաբերվում է Օզլիլին, ապա ընթանում է ծրագրված գրաֆիկով, բայց մենք նրա վերադարձին սպասում ենք հաջորդ տարվա սկզբին»,- նշել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր