Արսեն Վենգեր. Ուրախ եմ, որ վնասվածքներից խուսափեցինք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Էստերսունդի» նկատմամբ տարած հաղթանակին (3:0):
«Կարծում եմ, որ մենք արագ հարմարվեցինք խաղադաշտին: «Էստերսունդը» խաղը զգուշորեն սկսեց, որից մենք կարողացանք օգտվել: 2:0 հաշվի ժամանակ կարևոր էր գոլ բաց չթողնել և ևս մեկը խփել:
Խաղի սկզբում ռիսկ կար, քանի որ չգիտեի, թե խաղադաշտը որքան ծանր կլինի մեր ֆուտբոլիստների համար: Բայց մենք այս հանգստյան օրերին խաղ չունենք, այնպես էր հեշտ էր որոշում կայացնել: Միակ բանը դա էր. վնասվածք ստանալու ռիսկ կար: Ուրախ եմ, որ այդ առումով խնդիրներ չունեցանք», ասել է Վենգերը: