825 դիտում
12:29 21-11-2014
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նոյեմբերի 20-ին նախարարը հանդիպել է Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Գենադի Կորնիենկոյին:
Գ. Կորնիենկոն ողջունել է ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է: Անդրադառնալով բազմաոլորտ համագործակցությանը՝ նա կարևորվել է ԱՊՀ երկրների միջև նախորդ տարի ստեղծված քրեակատարողական հիմնարկների ղեկավարների խորհուրդը:
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրընկալման համար և ներկայացրել ՀՀ արադարադատության նախարարության քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ենթադրում է ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցության առավել ակտիվացում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ քրեակատարողական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդիրները, անվտանգության նոր համակարգերի ներդրման, նորմատիվ-տեխնիկական բազայի նորացման, պրոբացիայի ծառայությանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կադրերի վերապատրաստման առումով գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի ծառայողներին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթելու և վերապատրաստելու ծրագրեր իրականացնելու մասին: Համաձայնություն է ձեռք բերվել նաև համագործակցել քրեակատարողական համակարգի անվտանգության սարքերի ձեռքբերման ուղղությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի հրավերով 2015-ի սկզբին Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության պատվիրակությունը նախատեսում է փոխադարձ այց իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն: ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով որոշվել է նաև երկու երկրների քրեակատարողական համակարգերի միջև ստորագրել փոխգործակցության հուշագիր:
Նմանատիպ նյութեր
4393 դիտում
22:16 28-11-2016
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
1290 դիտում
11:45 26-04-2019
Քրեակատարողական ծառայության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»