211652_close_icon

ԱՄՆ-ն Ուկրաինային հակաականանետային ռադարային համակարգեր է տրամադրել

views-count1507 դիտում article-date 11:39 22-11-2014
Միացյալ Նահանգները Ուկրաինա են հասցրել առաջին 3 միավոր թեթև հակաականանետային ռադարային համակարգերը, որոնք կգործարկվեն ուկրաինական բանակի կողմից: Այս մասին հաղորդել է Укрининформ-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Սթիվ Ուորրենին: Վերջինիս խոսքով՝ ռադիոտեղորոշիչ կայաններն ունակ են նկատելու մոտեցող ականանետային կրակը և արագ հաշվարկելու հակառակորդի դիրքավորվածությունը: Համակարգերի գործարկման վայրն ու ժամանակը ուկրաինական բանակի հայեցողությանն է թողնված: Նշենք, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային հատկացնել 118 մլն ԱՄՆ դոլարի համալիր օգնություն:

Նմանատիպ նյութեր